-
06.06.2017|
01:34
Մալդիվյան Հանրապետությունը հայտարարել է Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ հաղորդում է «Էլ Արաբիա» հեռուստաալիքը։ «Մալդիվյան Հանրապետությունը վերջին երկիրն է, որը Կատարի հետ խզում է դիվանագիտական հարաբերությունները»,- ասվում է հաղորդագրությունում։
-
06.06.2017|
01:34
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ և ԱԺ կանոնակարգ օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 7-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
-
06.06.2017|
01:32
Մոսկվան շահագրգռված է Պարսից ծոցի երկրների հետ բարեկամական հարաբերությունների պահպանմամբ, սակայն չի միջամտի տարածաշրջանի ներքին գործերին՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
06.06.2017|
01:31
Իրանը երկխոսության կոչ է անում Կատարին և Պարսից ծոցի երկրներին: «Տարածաշրջանի պետությունների միջև տարաձայնությունների, ներառյալ Կատարի ու նրա երեք հարևանների միջև ներկա խնդրի լուծումը հնարավոր է միայն քաղաքական և խաղաղ եղանակների, կողմերի միջև երկխոսության միջոցով»՝ ասել է Իրանի ԱԳ նախարար Բահրամ Հասեմին:
-
06.06.2017|
01:30
Հունիսի 5-ին Մոսկվա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովի հետ:
-
06.06.2017|
01:29
Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը և Եգիպտոսը հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ այդ պետությանը մեղադրելով ահաբեկչությունը սատարելու մեջ:
-
06.06.2017|
01:28
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը պատրաստվում է քաղաքացիությունից զրկել արտերկրում գտնվող 130 ընդդիմադիրների:
-
06.06.2017|
01:27
Գերմանիան սկսում է դուրս բերել իր զորախումբը թուրքական Ինջիրլիքից: «Մեզ այլ ելք չի մնում»՝ ասել է ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը՝ Անկարայում թուրք գործընկերոջ հետ հանդիպումից հետո:
-
06.06.2017|
01:26
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեքենաներ են հանձնվել 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորված մի խումբ զինվորների և սպաների։
-
06.06.2017|
01:18
Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիևը երեկ առավոտյան տեղափոխվել է Նավթագործների կենտրոնական հիվանդանոց։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։